«Անտեսանելի Հանրապետություն» ֆիլմը՝ ԱՐՓԱ միջազգային կինոփառատոնում

10:58   12 հոկտեմբերի, 2022

ԱՐՓԱ միջազգային կինոփառատոնի շրջանակում կկայանա «Անտեսանելի Հանրապետություն» ֆիլմի ամերիկյան կինոպրեմիերան: Ֆիլմը հիմնված է արցախցի լրագրող Լիկա Զաքարյանի պատերազմական օրագրերի վրա՝ ներկայացնելով խիստ անձնական եւ քաղաքական դրամատիկ պատմություն 44-օրյա պատերազմի մասին:

311273885_779213160042961_5765733775239717617_n.jpg (161 KB)

Ֆիլմի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է, պրոդյուսերները՝ Էրիկ Էսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեք Մուհիբյանը եւ Կարին Հովհաննիսյանը:

Ֆիլմը ցուցադրվել է ամերիկյան հայտնի AMC կինոթատրոնների ցանցի Գլենդելում գտնվող սրահում՝ նոյեմբերի 3-ին:



© NEWS.am STYLE