The Big Bang Theory ֆիլմի աստղ Քեյլի Քուոքոն երեխայի է սպասում

15:31   12 հոկտեմբերի, 2022

The Big Bang Theory ֆիլմի 36-ամյա դերասանուհի Քեյլի Քուոքոն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ հայտնելով, որ ինքն ու ընկերը՝ 40-ամյա Թոմ Փելֆրին երեխայի են սպասում:

«Բեյբի Փելֆրին լույս աշխարհ կգա 2023 թվականին»,- գրել է Քեյլին եւ սեր խոստովանել երեխայի հորը։

View this post on Instagram

A post shared by Kaley Cuoco (@kaleycuoco)

Լուսանկարներում զույգը մատանիներ է կրում մատնեմատին, ինչը նշանակում է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, ամուսնացել են: Դրանցից մեկում դերասանուհին ցուցյ է տվել հղիության թեստը՝ կարծես ապացուցելու համար:

Զույգը բացահայտել է նաեւ երեխայի սեռը՝ ցույց տալով տորթը, որի ներսի գլազուրը վարդագույն է:

Նշենք, որ զույգի հարաբերությունների մասին հայտնի է դարձել այս տարվա մարտին, իսկ սեպտեմբերին կայացած «Էմմի» մրցանակաբաշխությանը զույգը միասին է ներկայացել:



© NEWS.am STYLE