1980-ականներ. նորաձեւություն, որը թրենդային է առ այսօր (ֆոտո)

16:53   12 հոկտեմբերի, 2022

1980-ականների նորաձեւությունն իր յուրահատկություններն ունի, որոնք հաճախ վերադառնում են՝ առավել ժամանակակից լուծումներով:

Այսօր News.am STYLE-ը ձեզ կներկայացնի 80-ականների նորափեւության տենդենցները:

gettyimages-539036124-612x612.jpg (59 KB)

Երբ մտածում ենք 1980-ականների նորաձեւության մասին՝ «մեծ» եւ «պայծառ» բառերը, անշուշտ, ամփոփում են այն: Այդ տասնամյակը հայտնի էր բարձր սանրվածքներով, զգեստների ուսերին առկա բարձիկներով, մեծ ականջողերով, ջինսերով, վառ գույների եւ նախշերի համադրմամբ գործվածքներով: Այս ընթացքում նորաձեւությունը հարստություն ցւոցադրելու միտում ուներ:

f5d2cd22b2b187f286fff946c0cdaa01.jpg (143 KB)

Ճիշտ հագուստ կրել նշանակում էր զգալի գումարներ ծախսել նորաձեւության տների տարբերանշանները կրող հագուստներ ունենալու համար:

gettyimages-1173997180-612x612.jpg (32 KB)

gettyimages-834750022-612x612.jpg (48 KB)

1980-ականներին, սմարթֆոնների եւ ինտերների բացակայության ժամանակաշրջանում, նորաձեւության տենդենցները տարածվում էին հեռուստատեսության միջոցով, որը քչերին էր հասու: Հեռուստատեսությանը հաջորդում էին ամսագրերն ու գովազդները: Հակառակ այս ամենին՝ 1980-ականներն ավելի շատ ոճային կուռքեր է ստեղծել, քանի որեւէ այլ ժամանակշրջան:

Կոշիկներ

310161299_507724337551026_3600029612384520087_n.jpg (195 KB)

Ամենաթրենդային կոշիկները ներառում էին Nike ապրանքանիշի հայտնի «Ջորդան» սպորտային կոշիկները, «Դոկտոր Մարտինս»-ները, դասական Vens-երը, Adidas-ի քամփուսները, ներքին կրունկներով պոմպերը եւ տիկնիների կոշիկներ հիշեցնոր «Մերի Ջեյն» կոչվող կոշիկները, կաուչուկից պատչաստված թափանցիկ սանդալներն ու կոշիկները, որոնք կոչվում էին «Ժելե» կոշիկներ ու Մոքասանները:

Հագուստ

gettyimages-1316855890-612x612.jpg (24 KB)

240_F_331709337_fzFBwhNwkHy51HDRCGrzRyLNCV39mlNI.jpg (22 KB)

Տղամարդկանց հագուկապում ակտուալ էին Օքսֆորտ ոճի վերնաշապիկները, Polo շորտերը, գծավոր կոստյումները: Կանանց հագուկապում թրենդային էին բարձր գոտկատեղով ջինսե տաբատները, պատռված ջինսերը, լիկրա կտորից նեղ տաբատները, գործնական կոստյումները, կաշվե իրերն ու թիկնոցները:

Աքսեսուարներ

80-ականների նորաձեւորյան հիմքում մեծ չափսի աքսեսուարներն էին, ինչպես նաեւ առանց մատների ձեռնոցներ, ոտքերի տաքացուցիչներ, պլաստմասե ապարանջաններ, նեոնային երանգների մեծ օղեր: Թրենդային էին ցանցի եւ մարգարիտի կիրառումները:

th.jpg (27 KB)

neon-social-091520.jpg (30 KB)

Այս տասնամյակում ինֆլուենսերի դեռ կատարող հայտնի ընկերություններն էին Reebok-ը, Nike-ը եւ Adidas-ը՝ սպորտային հագուստի շուկայում, Swatch-ը ժամացույցների արտադրության ոլորտում, ջինսե տաբատներ արտադրող Jordache, Guess, Wrangler, Levi, Gitano, Bonjour եւ Sasson ապրանքանիշերը, ինչպես նաեւ ակնոցների հայտնի Ray Ban ապրանքանիշը: Հայտնի էին նաեւ Convers-ը, Puma-ը եւ Benetton-ը:

gettyimages-107980222-612x612.jpg (61 KB)

Ինչ վերաբերում է տասնամյակի նորաձեւության կուռքերին, ապա պետք է առանձնացնել Մադոննային, Մայքլ Ջեքսոնին, արքայադուստր Դիանային, ով նորաձեւություն էր թելադրում երիտասարդ կանանց եւ աղջիկների շրջանում եւ այլ հայտնի մարդիկ:

gettyimages-88688373-594x594.jpg (21 KB)

gettyimages-150531533-612x612.jpg (26 KB)



© NEWS.am STYLE