«Զինեք ձեր զինվորներին, օգնություն խնդրեք. մենք պետք է կանգնեցնենք այն ինչ կատարվում է». Գեւ Օրկյան

21:49   12 հոկտեմբերի, 2022

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը նոր հոլովակ է հրապարակել՝ խոսելով հայ զինվորների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանցի զինվորների իրականացրած բարբարոսությունների մասին եւ կոչ անելով ՀՀ կառավարությանը՝ զինել հայոց բանակը:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Ահա եւ ես:Կրկին խոսում եմ այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Գիտեք ի՞նչ: Ամեն բան ավելի վատն է դառնում: Ադրբեջանցի զինվորների կողմից ռազմական հանցագործությունը հանցագործության ետեւից եւ ո՛չ ոք այդ մասին չի խոսում: Ինչպե՞ս գիտեմ այս մասին: Ադրբեջանցի տականքները տեսանկարահանում եւ տարածում են դրանք տելեգրամյան ալիքներում, եւ դեռեւս ո՛չ մի ազգային լրատվամիջոց առաջի էջերում չի տեղադրել դրանք: Իսկապես չեմ հասկանում ինչ է կատարվում աշխարհում: Դուք ձեր սեղանների շուրջ նստած ասում եք եկեք պատժամիջոցներ կիրառենք, սակայն գործնականում ո՛չ ոք ոչինչ չի անում, իսկ իմ երկրի վիճակը գնալով վատանում ՝. մենք կորցնում ենք կյանքեր, զինվորներ:Աշխարհ ուշքի եկ, որովհետեւ այն ինչ կատարվում է անընդունելի է եւ ես չեմ հասկանում, թե ինչու Փաշինյանի հետեւորդները ավելի շատ չեն խոսում այս ամենի մասին` աշխարհին ասելով «օգնեք մեզ, եկեք եւ միասին լուծենք այս հարցը»՝ փոխանակ զենք տանք 96 տարեկան մարդուն՝ պատճառաբանելով, որ նա կարող է դրա կարիքն ունենալ: Եթե տեսել եք Սիլվեստր Սլեյդի Stop on or my mam will shoot ֆիլմը, ապա դա հենց այն է ինչ կա: Զինեք ձեր զինվորներին, օգնություն խնդրեք. մենք պետք է կանգնեցնենք այն ինչ կատարվում է: Վե՛րջ տվեք տանջել մեր ժողովրդին: Բավակա՛ն է», - տեսանյութում ասել է Օրկյանը:

Ավելի վաղ շոումենը լուսանկար էր հրապարակել՝ գրելով, որ սիրում է հայ լինելը, ինչպես նաեւ տեսանյութով անդրադարձել 17 ռազմագերիների ՀՀ վերադարձին:

«Նախորդ օրը 17 ռազմագերիների ադրբեջանական կողմը վերադարձրել է Երեւանին՝ Ամերիկայի պահանջով: Միգուցե մենք հազար զինվոր ունենք, որոնք Ադրբեջանի կողմից պահվում են, եւ նրանք ընդհամենը 17-ին են վերադարձրել: Սա նշանակում է, որ մնացյալ 983-ը խեղվում են, սպանվում են եւ խոշտանգվում են ժամանցի նպատակով: Շնորհավորում եմ լավ առաջընթաց է:

Այս ամենի կողքին ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանը առաջ է քաշել խաղաղության պայմանագիր: Բացատրեմ սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ ազերի զինվորը կգա ձեր տուն, կթակի դուռը եւ կասի, որ որոշել է այնտեղ տեղափոխվել , որ կարող է այդտեղ ապրել, քնել ձեր կնոջ հետ երբ ցանկանա եւ վարի ձեր մեքենան երբ ցանկանա: Եւ երբ այդ խաղաղության համաձայնությունը անհետանա նա կասի, որ վերցնում է ձեր տունը, կոչնչացնի ձեր ընտանիքը եւ կվարի ձեր մեքենան կյանքի մնացած հատվածում: Որովհետեւ սա է այն խաղաղության համաձայնությունը, որը առաջարկում է նա: Չե՞ք կարծում, որ դա հիմարություն է: Արթնացե՛ք մարդիկ, բավական է», - տեսանյութում ասում էր Օրկյանը:



© NEWS.am STYLE