Հարի Սթայլսն ու Թեյլոր Սվիֆթը գլխավորում են MTV EMA 2022 մրցանակաբաշխության անվանակարգերը

12:13   13 հոկտեմբերի, 2022

MTV Europe Music Awards-ի (MTV EMA) այս տարվա մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը հրապարակվել է 2022 թվականի հոկտեմբերի 12-ին։ Ամենաշատը անվանակարգերը գլխավորում է Հարի Սթայլսը` յոթ տեղով, որին հաջորդում է Թեյլոր Սվիֆթը` վեցով, իսկ Նիկի Մինաժն ու Ռոզալիան՝ 5-ական անվանակարգով:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Դյուսելդորֆում՝ PSD Bank Dome-ում եւ ուղիղ եթերով կհեռարձակվի ավելի քան 170 երկրներում:



© NEWS.am STYLE