Би-2 խումբը խոստացել է վեց ամսում չորս ալբոմ թողարկել

15:27   13 հոկտեմբերի, 2022

Ռուսական Би-2 ռոք խումբը խոստացել է վեց ամսում չորս ալբոմ թողարկել, հայտնում է InterMedia-ն։

«Վերջին տարին մենք նվիրել ենք ստուդիայում աշխատելուն, եւ դրա արդյունքը կլինեն միանգամից թողարկվելիք 4 ալբոմները։ Նոյեմբերի կեսերին կթողարկվի նոր «Հալելուա» ալբոմը, իսկ տարեվերջին՝ կենդանի մաշափների հավաքածու, որի յուրաքանչյուր երգում կհամատեղենք մեր էլեկտրոնային եւ նվագախմբային կատարումները», - նշել են երաժիշտները:

Նրանք հավելել են, որ մյուս երկու ալբոմների թողարկումների մանրամասները դեռեւս գաղտնի են պահվում։ Այս ալբոմների մասին կհայտարարվի 2023 թվականի հունվարին եւ մարտին։ Թիմը պատրաստվում է նոր աշխատանքներ ձայնագրել՝ քրաուդֆանդինգի միջոցով հավաքագրված միջոցներով։

Օգոստոսին խումբը հայտարարել էր համերգային շրջագայության մասին Կենտրոնական Ասիայի երկրներում եւ Իսրայելում։ Ելույթների սկիզբը նախատեսված էր սեպտեմբերի 27-ին Տաշքենդից, ապա Աստանա, Ալմա-Աթա, Բիշքեկ, Երեւան եւ Թել Ավիվ։ Խումբն ընդգծել է, որ առաջիկայում կթարմացվի այն վայրերի ցանկը, որտեղ նրանք ելույթ են ունենալու այս տարի։



© NEWS.am STYLE