Բեյոնսեն քննարկումների կենտրոնում է հայտնվել

17:27   13 հոկտեմբերի, 2022

Այս ամառ Բեյոնսեն թողարկել է վերջին վեց տարիների առաջին եւ երկար սպասված 7-րդ սոլո ալբոմը` Renaissance-ը: Այն միանգամից առաջատար դիրք է զբաղեցրել համաշխարհային հիթ շքերթներում, ինչի շնորհիվ երգչուհին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սակայն, ինչպես նախորդ անգամներում, այս անգամ եւս փոփ դիվան հայտնվել է քննարկումների եւ քննադատությունների կենտրոնում. նրան մեղադրել են գրագողության, արտահայտությունների սխալ եւ վիրավորական կիրառման համար, որի հետեւանքով նա նույնիսկ ստիպված է եղել կտրել երգի որոշ հատվածներ: Քննադատությունները այսքանով չեն ավարտվել"

Այս անգամ քննադատությունների է արժանացել ալբոմի շապիկը: Կորսետի հեղինակը, որով երգչուհին լուսանկարվել է շապիկի համար, կատարած աշխատանքի դիմաց չի վարձատրվել: Ավելին, նրա անունը ոչ մի տեղ նշված չէ:

291418255_601735811312722_6500346447093192045_n.jpg (674 KB)

«Ես դրա համար չեմ վարձատրվել»,- գրել է դիզայները սոցիալական ցանցում՝ հրապարակելով Բեյոնսեի լուսանկարը։

«Որպես Բեյոնսեի ոճաբան՝ ես լավագույնն էի սպասում քեզնից եւ քո աշխատանքային խմբից։ Սակայն քանի որ դուք չեք պատասխանում իմ հաղորդագրություններին եւ նամակներին, կարծում եմ, որ դա կարող եմ ասել միայն այստեղ՝ նախքան այս հարցը օրինական ճանապարհով կարգավորելը, քանի որ արդեն երեք ամիս է, ինչ ինձ եւ իմ գործընկերոջը չեք վճարում»,- գրել է դիզայներ Նուսի Քուերոն՝ հրապարակավ դիմելով Բեյոնսեի ոճաբանին:



© NEWS.am STYLE