3 Ֆիլմ կանացի ուժի, սիրո եւ ընկերության մասին

16:52   13 հոկտեմբերի, 2022

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չե, որ կանայք դարերի ընթացքում պայքարել են աշխարհի հասարակություններում իրենց տեղն ունենալու եւ տղամարդկանց հավասար իրավասություններ ձեռք բերելու համար: Այդ ճանապարհին էլ ձեւավորվել է կանացի համերաշխությունը, որի բազմաթիվ դրսեւորումների մասին էկրանավորումներ են ներկայացրել տարբեր ռեժիսորներ:

Այսօր News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում 3 ֆիլմ կանացի ուժի, սիրո եւ ընկերության մասին.

«Մոնա Լիզայի ժպիտը» (Mona Lisa Smile)

Ռեժիսոր Մայք Նյուելի ֆիլմ, որը էկրաններ է բարձրացել 2003 թվականին, ամերիկյան դրամա է: Այն արտադրվել է Revolution Studios-ի եւ Columbia Pictures-ի կողմից՝ Red Om Films Productions-ի հետ համատեղ: սցենարի հեղինակը Լոուրենս Կոներն ու Մարկ Ռոզենթալն են: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Ջուլիա Ռոբերթսը, Քիրսթեն Դանսթը, Ջուլիա Սթայլսը եւ Մեգի Ջիլենհոլը:

Ֆիլմի համար Ջուլիա Ռոբերթսը վաստակել է 25 միլիոն դոլար, ինչն այն ժամանակ ռեկորդային էր եւ դերասանուհու առաջին նման հոնորարը:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1953 թվականին. 30-ամյա ասպիրատ Քեթրինը սկսում է դասավանդել աղջիկների քոլեջում, եւ հասկանալով, որ աղջիկները դասի ծրագիրն անգիր են արել, սկսում է խոսել արվեստի մասին եւ նրանց հասցնել այն մտքին, որ ամուսնությունից բացի այլ ձգտումներ ունենան կյանքում: Ոմանք դյուրությամբ են ընդունում ուսուցչուհու մտքերը, ոմանք ո՛չ: ֆիլմի ընթացքում ուսուցչուհին օգնում է աղջիկներին՝ իրենց անձնական կյանքի վերաբերյալ խորհուրդներ տալով, իսկ ֆիլմի ավարտին մեկնում է Եվրոպա: Աշակերտուհիները բոլորով ճանապարհում են նրան:

Տոմսարկղերում ֆիլմը հավաքել է ավելի քան 141 միլիոն դոլար:

«Փոքրիկ կանայք» (Little women)

Ֆիլմն էկրաններ է բարձրացել 2019 թվականին: Այն նկարահանել է ռեժիսոր Գրետա Գերվիգը`Դա Լուիզա Մեյ Ալկոտի համանուն վեպի հիման վրա: Սա 1868 թվականին գրված վեպի 7-րդ էկրանավորումն է:

Այն մերկայացնում է հինգ քույրերի՝  Ջոյի, Մեգի, Էմիի եւ Բեթի կյանքը Մասաչուսեթսում, տասնիններորդ դարում: Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Էմմա Ուաթսոնը, Էլիզա Սքանլենը, Մերիլ Սթրիփը, Քրիս Քուփերը եւ այլոք:

Բազմաթիվ մրցանակների շարքում ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի վեց անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, լավագույն ադապտացված սցենար եւ լավագույն օրիգինալ երաժշտություն, ինչպես նաեւ զգեստների լավագույն ձեւավորում։ Այն արժանացել է նաեւ Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակի՝ հինգ անվանակարգերում եւ երկու «Ոսկե գլոբուս» արձանիկ է ստացել:

Ֆիլմի բյուջեն կազմում է 40 միլիոն դոլար, ինչի դիմաց կինովարձույթում այն ձեռք է բերել 218.9 միլիոն դոլար:

«Կանայք» (The women)

Ամերիկյան կատակերգություն եւ դրամա է, որն էկրաններ է բարձրացել 2008 թվականին եւ որի հեղինակը ռեժիսոր Դայեն Ինգլիշն է: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են Մեգ Ռայանը, Անեթ Բենինգը, Էվա Մենդեսը, Դեբրա Մեսսինգը եւ այլ հայտնի դերասանուհիներ:

Ֆիլմը պատմում է 4 կանանց ընկերության, նրանց անձնական խնդիրների եւ միմյանց հանդեպ նվիրվածության մասին: Ընկերուհիները, որքան էլ որ բարկանան իրար վրա, որքան էլ նեղանան միմյանցից, միեւնույնն է ամենակրեւոր պահերին միշտ միասին են:

Հատկանշական է, որ ամբողջ ֆիլմի ընթացքում էկրաններին երեւում են միայն կանայք՝ նույնիսկ մասշտաբային տեսարաններում: Ֆիլմի համաշխարհային ցուցադրություններից ստացած հասույթը կազմում է ավելի քան 50 միլիոն դոլար:

հակառակ մե հաջողությանը, ֆիլմ արժանացել է բազմաթիվ քննադատությունների:



© NEWS.am STYLE