Ինչպես կրել եւ ինչի հետ համադրել կարդիգանը, որպեսզի Ձեր տարիքից մեծ տեսք չունենաք

17:42   14 հոկտեմբերի, 2022

Կարդիգանն, ասես, հավերժ դասական իր լինի։ Բայց ժամանակ առ ժամանակ նույնիսկ դասական իրերը վերանայման կարիք ունեն։ News.am STYLE-ը մեկտեղել է մտքեր, որպեսզի  կարդիգաններով ոճային տեսք ունենանք:

Երկար, ազդրերը ծածկող եւ նույնիսկ դասական կարճ, հայտնի 1950-ականներին. այս բոլոր մոդելները կարելի է փորձարկել այնպես, որ նմանվեք աշակերտի, եւ ոչ թե ուսուցչին: Փորձենք պարզել, թե ինչ է պետք անել դրա համար:

7a6ef4dcc6e6c123f01c8762a8d08523_cropped_441x700.jpg (81 KB)

Հիմնական բանը, որի մասին պետք է մտածել․ եթե «ծերացման էֆեկտը» վախեցնում է ձեզ կարդիգաններում, ապա պետք է նախապատվությունը տալ դասական տաբատներին, օրինակ՝ լաքից, «կանացի» բատիլյոններ, կազակներ եւ այլն։

6a47b4bc380cae4ed3c72cc6d7b7bb6c_cropped_441x700.jpg (147 KB)

Կարդիգանը կարելի է (երբեմն նույնիսկ անհրաժեշտ է) կոստյումի հետ համադրել։ Դուք կարող եք այն կրել շապիկի վրայից կամ նույնիսկ մերկ մարմնի վրա: Արդյունավետ է, այնպես չէ՞:

d6bb61971dd10772be35338ca1a2d1ee_cropped_441x700.jpg (70 KB)

Տպավորիչ համադրության եւս մեկ բաղադրատոմս՝ բարակ կարդիգանը ջինսե տաբատի տակ դնել: Կամ համադրել կիսաշրջազգեստի հետ։ 50-ականներին այդպես էլ անում էին։

3f4eaf22c1ba9c1012ea12bebfa9d247_cropped_441x700.jpg (113 KB)

Եթե ​​մտածում եք տրիկոտաժե կիսաշրջազգեստի եւ կարդիգանի հավաքածու գնելու մասին, համոզվեք, որ դրանց վրա նախշը հնարավորինս ավանգարդ լինի, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում տեղավորվել ավելի մեծ տարիքային կատեգորիայի շրջանակում: Ոչ մի «կատվային» կոշիկներ կամ «լեդիլայք» ոճի պայուսակներ: Վտանգավոր էֆեկտից խուսափելու համար կօգնեն հաստ կրունկներով վառ կոշիկները եւ բոհեմական աքսեսուարները։

8b60d17a0f581767996704179b7c1a74_cropped_441x700.jpg (82 KB)

Եվս մեկ կարեւոր կետ. դասական կարդիգանները, ինչպես մորթյա բաճկոնները, լավագույնս համադրվում են «փողոցային» հագուստի հետ, ինչպիսիք են սպորտային եւ երիտասարդական ապրանքանիշերի տարբերանշաններով շապիկներն ու սպորտային կոշիկները:

02a2b3fb21f64d90852d44eaa71b746d_cropped_441x700.jpg (79 KB)

Տեխնիկան այնքան հին է, որքան աշխարհը. եթե հանդերձանքը ձեզ չափազանց պարզ եւ զուսպ է թվում, փորձեք իջեցնել մեկ ուսը: Լավագույնս աշխատում է ջինսե տաբատով կամ ծավալուն կիսաշրջազգեստով կոմպլեկտների հետ:

849c3634ca0255d3dbfc3dcbf3ae0cd2_cropped_441x700.jpg (100 KB)

Աղբյուրը՝ Thevoicemag

Լուսանկարերը՝ Getty Images



© NEWS.am STYLE