Ինչպես հագուստի օգնությամբ վիզուալ բարակացնել գոտկատեղը (ֆոտո)

14:16   15 հոկտեմբերի, 2022

Իր բնույթով չափազանց բարակ գոտկատեղն իսկապես հազվադեպ երեւույթ է։ Բարեբախտաբար, կան մի շարք ոճային տեխնիկաներ, որոնցով այն տեսողականորեն նկարելը դժվար չէ: Մեկտեղել ենք հագուստներ, որոնք կօգնեն հասնել ցանկալի կազմվածքի։

Կարճ վերնազգեստ + բարձր գոտկատեղ

b6abbb3ce85f234b050a104cb2587dc3_cropped_666x833.jpg (106 KB)

Կարճ վերնազգեստը բարձր գոտկատեղով տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ միասին ստեղծում է արտահայտիչ, համաչափ ուրվագիծ, որը հստակ սահմանում է գոտկատեղը: Այս սեզոնին, օրինակ, սիրված են կարճ բաճկոնները, որոնք հիանալի տեսք ունեն փքված կամ կիպ կիսաշրջազգեստի հետ։

A-սիլուետ կիսաշրջազգեստ + ծավալուն վերնազգեստ

14596325.jpg (175 KB)

Այս կտրվածքի կիսաշրջազգեստը նախ թաքցնում է կոնքերը, իսկ երկրորդը՝ գոտկատեղն ավելի բարակ ու արտահայտիչ է դարձնում։ Ընտրեք գոտկատեղին ճշգրիտ «տեղավորվող» մոդելներ եւ լրացրեք դրանք գոտիով՝ էֆեկտն ընդգծելու համար։ Նման կիսաշրջազգեստի համար կատարյալ է բլուզը կամ վերնաշապիկը` ծավալուն թեւերով կամ կրծքավանդակի եւ ուսերի հատվածում ծալքերով:

Ընդգծված գոտի

5925.jpg (81 KB)

Աքսեսուարը կօգնի ոչ միայն ընդգծել գոտկատեղը, այլեւ ներդաշնակեցնել կազմվածքը։ Թմբլիկ կազմվածքի տեր աղջիկներին ու կանանց հիանալի համապատասխանում են լայն մոդելի գոտիները, իսկ նիհար աղջիկներին՝ միջին եւ բարակ: Նորաձեւության ակտիվիստներն ու դիզայներներն առաջարկում են, որ մենք գոտիներ կրենք զգեստների, բաճկոնների, կարդիգանների ու վերնաշապիկների հետ։

Կիպ բաճկոն

538adca5f265a246f49365eda04d734d_cropped_666x728.jpg (168 KB)

Ավազե ժամացույցի արտահայտիչ սիլուետ ստեղծելու համար հարկավոր է ծավալ ավելացնել ուսերին եւ ազդրերին: Հետո, ի տարբերություն դրանց, գոտկատեղն ավելի էլեգանտ տեսք կունենա։ Կոշտ ուսերով հագեցած բաճկոնը հիանալի կերպով կհաղթահարի այս խնդիրը: Էֆեկտն ավելի «ամրապնդելու» համար կօգնի օձիքի հատվածում կապվող բանտով բլուզը, կիպ  կամ ջինսե տաբատը:

Ընտրեք ճիշտ պրինտեր

1dc8d54b4ac37d9e8bd8e1d87849da4a_cropped_666x833.jpg (96 KB)

Տեսողական պատրանքների օգնությամբ ստեղծում ենք գոտկատեղ՝ չփոխելով սիլուետը։  Ուղղահայաց եւ անկյունային գծերը կօգնեն շտկել ուրվագիծը, սակայն պետք է ավելի զգույշ լինել հորիզոնական գծերի եւ խոշոր պուտերի նկատմամբ։ Պարտադիր չէ գնել ամբողջովին գծավոր իր, բավական են կոնտրաստային ուղղահայաց զոլերը։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Thevoicemag



© NEWS.am STYLE