4 ճակատագրական սխալ, որ թույլ եք տալիս մաշկը խնամելիս

18:19   15 հոկտեմբերի, 2022

Մի վնասիր՝ սա այն հիմնական սկզբունքն է, որով պետք է առաջնորդվես մաշկի ամենօրյա խնամքի ժամանակ։ Ավաղ, աղջիկներին միշտ չէ, որ հաջողվում է հավատարիմ մնալ դրան։ Ահա ամենատարածված սխալները, որոնք թույլ ենք տալիս, երբ սխալմամբ կարծում ենք, որ գործում ենք բացառապես ճիշտ ու հանուն մաշկի լավացման:

Դուք ամեն օր եւ զգույշ խնամու՞մ եք ձեր դեմքն ու մարմինը, բայց ձեր մաշկը դեռ այն տեսքը չունի, ինչ կցանկանայիք: Թերեւս խոսքն անվնաս թվացող սխալների մեջ է, որոնք դուք անում եք սովորական գեղեցկության ծեսերի ժամանակ։ Երբեմն սա սովորական «գերխնամք» է, երբեմն էլ՝ միջոցների անհիմն օգտագործում, որը միայն վնաս է պատճառում։ Ահա 4 բան, որ դուք հավանաբար սխալ եք անում: Եկեք սկսենք աշխատել սխալների վրա:

Դուք լվացվում եք մինչեւ մաշկի ճռռոցը

Դեմքի եւ մարմնի խնամքի մեջ մի ձգտեք չափից ավելի ստերիլության: Այսպիսով, դուք ոչնչացնում եք ձեր բնական լիպիդային շերտը եւ թողնում ձեր մաշկն ամբողջովին անպաշտպան: Հետեւաբար, շատ հեռու մի գնացեք. ոչ մի լվացում մինչեւ մաշկի ճռռոց, նույնիսկ եթե իսկապես շատ եք ցանկանում։

Դուք օգտագործում եք կոշտ սպունգեր եւ սկրաբեր

Մոռացեք կոպիտ սպունգերի եւ խոշոր մասնիկներով սկրաբեր օգտագործելու մասին: Նուրբ շերտազատման համար ավելի լավ է օգտագործել սալիցիլային, կաթնաթթվային եւ գլիկոլաթթուների հիման վրա փափուկ պիլինգներ։ Ձեր մաշկը միայն շնորհակալություն կասի՝ ի պատասխան նման խնամքի։

Ձեզ դուր է գալիս փրփուրով լոգանք ընդունել

Ձեր սիրելի փրփուրի փոխարեն օգտագործեք խոնավեցնող կոնցենտրատներ, որոնք սնուցում են մաշկը եւ դարձնում այն ​​փափուկ ու թավշյա։ Դա կարող է լինել կոլոիդային վարսակ, ծովի աղ կամ սոյայի յուղ:

Դուք լավ չեք լվանում սպիտակեղենը

Լվացքի միջոցների մնացորդները սպիտակեղենի վրա կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Թարմ լվացված հագուստի վրա թարմեցնող միջոցի հարուստ բույրը, իհարկե, հաճելի է, բայց մաշկի առողջությունն ու գեղեցկությունը մեզ համար շատ ավելի արժեքավոր են։ Համաձա՞յն ես։

Աղբյուրը՝ Thevoicemag



© NEWS.am STYLE