Ռոզա Լինը զուգերգ կներկայացնի «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունքան Լոուրենսի հետ

10:05   14 հոկտեմբերի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը եւ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունքան Լոուրենսը, որը մրցույթում ներկայացնում էր Նիդերլանդները, զուգերգ են ձայնագրել։ Այս մասին երգչուհին տեղեկացրել է սոցիալական ցանցերի իր էջերում։

311214675_669840008046835_3223479424907566089_n.jpg (64 KB)

«Մեր նոր երգը, որը կոչվում է «Would Do It Again», կթողարկվի հաջորդ ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին»,-գրել է երգչուհին։ Ավելի վաղ կատարած իր հրապարակման մեջ Ռոզան նշել էր, որ դեռ շարունակում է չափազանց ուրախանալ այն սիրուց, որն ուղղված է իր Snap երգին․

310319962_669792944718208_1872152533482332075_n.jpg (72 KB)

«Հուսով եմ՝  նույնը կզգաք նաեւ այն երգի հանդեպ, որը կներկայացնեմ հաջորդ շաբաթ»,-հավելել էր նա։

Ինչ վերաբերում է Դունաքան Լոուրենսին, երգիչը «Եվրատեսիլ»-ը հաղթել է Arcade երգով։ 1975 թ-ից ի վեր սա մրցույթում Նիդերլանդների առաջին հաղթանակն էր։



© NEWS.am STYLE