ԶԼՄ․ Քեյթ Միդլթոնը ցանկանում է հաշտվել Մեգան Մարքլի հետ

18:27   14 հոկտեմբերի, 2022

Ուելսի արքայադուստրն ակնկալում է շուտով բարելավել հարաբերությունները թագավորական ընտանիքի սկանդալային ազգականի՝ արքայազն Հարիի կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ։ Այս մասին գրում է Us Weekly-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Երբ Քեյթը եւ Ուիլյամը իմանան ճշգրիտ ծրագիրը Բոստոնում, նա [Քեյթ Միդլթոնը] նախատեսում է հաշտություն առաջարկել Մեգանին՝ փորձելով վերամիավորել եղբայրներին [Արքայազններ Հարրին եւ Ուիլյամը] ու լրացնել բացը», - հայտնել է ինսայդերը:

Ըստ աղբյուրի՝ Քեյթ Միդլթոնի՝ Մեգան Մարքլի հետ հարաբերությունները շտկելու փորձը պայմանավորված է նրանով, որ դա կցանկանային հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ն ու արքայադուստր Դիանան։ Սակայն արքայազն Հարիի կինը մտադիր չէ ընդառաջ գնալ։

«Հարրին եւ Մեգանը ծանրաբեռնված են իրենց բուռն գրաֆիկով, բայց Մեգանը պատրաստ է ջանքեր գործադրել, միայն թե ամսաթվերը չհամընկնեն»,  - ասել է աղբյուրը:



© NEWS.am STYLE