11 տարվա հարաբերություններից հետո․ «Կլոն» սերիալում Զեյնի դերակատարն ամուսնացել է երգչուհու հետ

16:11   14 հոկտեմբերի, 2022

Բրազիլացի դերասան Լուչիանո Շաֆիրը, ով հայտնի է «Կլոն» սերիալում կրակոտ ու հմայիչ Զեյնի դերով, ամուսնացել է։

Իրական կյանքում 53-ամյա դերասանը ծանր հիվանդ է, սակայն դա նրան չի խանգարել 11 տարվա հարաբերություններից հետո ամուսնանալ երգչուհի Լիլի Խանի հետ։ Անցած չորեքշաբթի հարսանիք է տեղի ունեցել, որին հրավիրված են եղել ամենամոտները։ Այս մասին գրում է StarHit-ը։

zein.jpg (107 KB)

Մի քանի տարի առաջ դերասանը կորցրել է հարազատ մարդու։ Նրա հայրը մահացել է քաղցկեղից։ Արտիստը ծանր է տարել ողբերգությունը։ Նա նոր նախագծեր չի ձեռնարկել եւ չի նկարահանվել ֆիլմերում։ Հոր մահից հետո ընտանիքի համար իսկական ցնցում էին բանկերին թողած նրա հսկայական պարտքերը։

Էկրաններին նույնիսկ աստղային ընտանիքի կյանքի մասին ռեալիթի շոու է հայտնվել։



© NEWS.am STYLE