Աննախադեպ իրադարձություն՝ էքստրեմալ հնարքներով․ «One & Only» թատրոնում տեղի ունեցավ «Genetic Code» ներկայացման պրեմիերան (ֆոտո)

14:24   14 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 13-ին «Seven Visions. The Dvin» համալիրի «One & Only» թատրոնում տեղի ունեցավ «Genetic Code»-ը խորագիրը կրող ներկայացման պրեմիերիան:

IMG_3942.JPG (136 KB)

Թատերական ներկայացման եզակիությունը նրանում էր, որ բեմ չկար, իսկ դերասաններն օդում էին ներկայացման սկզբից՝ մինչև վերջ: Ակրոբատիկ ելույթներ, էքստրեմալ հնարքներ, որոնք իրենց ամեն մի շարժումով զարմանք ու ոգեւորություն էին առաջացնում հանդիսատեսի շրջանում, լարված պահում ու հիացնում գեղեցիկ կատարումներով ու հագուստի դետալներով։  Օդային թատրոնի այսպիսի մոտեցումը եզակի է ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային մշակույթի մեջ։

IMG_3933.JPG (175 KB)

«One & Only» թատրոնի «Genetic Code» խորագիրը կրող այս ներկայացումը պատմում է մարդկության առաջացման մասին։ Նախաձեռնողը ներդրող Արտակ Թովմասյանն է, որն անդրադառնալով նորարարական այս գաղափարին՝ նշեց, որ այն ոչ միայն հայ հանրությանը հիացնելու, այլեւ Հայաստանի հանդեպ աշխարհի հետաքրքրությունը շարժելու նպատակ ունի․

IMG_3919.JPG (125 KB)

«Սա առաջին թատրոնն է առանց բեմի, որի ներկայացումները սկվելու են օդից եւ ամբողջ ընթացքը լինելու է միայն այնտեղից։ Օդային այս բեմադրությունը յուրատիպ ձևով պատմում է տիեզերքի արարումը։ Այնտեղ առկա է նուռը՝ որպես կյանքի հավերժական աղբյուր, որն իր մեջ կրում է ոսկե հատիկները։ Մեծ պայթյունի արդյունքում հատիկները ցրվում են ողջ տարածությունում՝ ստեղծելով բազում այլ մոլորակներ եւ գալակտիկաներ։

IMG_3917.JPG (151 KB)

Քաոսից սկիզբ է առնում կյանքը»,-պատմեց նա՝ հավելելով, որ այս ներկայացմամբ մտադիր են Հայաստանը դարձնել համաշխարհային մշակույթի ու զբոսաշրջության հետաքրքրության  կենտրոն․

IMG_3888.JPG (118 KB)

«Տվյալ ներկայացումը նորություն է թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհի համար։ Շոուն լինելու է երկարաժամկետ։ Նպատակն այն է, որ աշխարհի տարբեր ծայրերից ժամանեն Հայաստան՝ հատուկ այն դիտելու համար»,-հավելեց Արտակ Թովմասյանը։ 

IMG_3871.JPG (106 KB)

«Genetic Code» թատրոնը ստեղծվել է  «Imagination Circus»-ի կողմից:

IMG_3859.JPG (112 KB)

Յուրահատուկ բեմադրության մանրամասներն՝ ավելի պատկերավոր NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում։

IMG_3823.JPG (89 KB)

ARS_7093.JPG (122 KB)

ARS_7043-1.JPG (116 KB)

ARS_7028.JPG (102 KB)

ARS_7010.JPG (77 KB)

ARS_6999.JPG (77 KB)

ARS_6977.JPG (118 KB)

ARS_6962.JPG (61 KB)

ARS_6944-1.JPG (79 KB)

ARS_6922.JPG (108 KB)

ARS_6915.JPG (80 KB)

ARS_6901.JPG (132 KB)

ARS_6879.JPG (187 KB)

ARS_6863.JPG (161 KB)

IMG_3819.JPG (110 KB)

ARS_6988.JPG (140 KB)

ARS_6835.JPG (115 KB)

ARS_6822.JPG (147 KB)

ARS_6811.JPG (155 KB)

ARS_6806.JPG (152 KB)

ARS_6800.JPG (168 KB)

ARS_6791.JPG (102 KB)

ARS_6788.JPG (133 KB)

ARS_6778.JPG (144 KB)

ARS_6753.JPG (119 KB)

ARS_6736.JPG (124 KB)

ARS_6718.JPG (176 KB)

 

Սյունե Առաքելյան

Լուսանարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE