Fendi-ն ներկայացրել է Peekaboo պայուսակների սահմանափակ հավաքածուն (ֆոտո)

11:43   16 հոկտեմբերի, 2022

Fendi-ն թողարկել է հավաքածու, որն առաջարկում է թարմ հայացք Fendi-ի խորհրդանշական՝ Սիլվիա Վենտուրինի Ֆենդիի դիզայններից մեկին՝ Peekaboo պայուսակին։ Նոր տարբերակները պատրաստված են հատիկավոր եւ հարթ էկզոտիկ կաշվից։ Դրանք ունեն ձեռագործ ակցենտային կար՝ ոգեշնչված հռոմեական թամբահարների տեխնիկայով:

562145.jpg (78 KB)

Ի սկզբանե լինելով կանացի բազային պայուսակ, Peekaboo-ն դարձել է պաշտամունքային պայուսակ նաեւ տղամարդկանց համար: Հավաքածուն ներառում է Fendi Peekaboo ISeeU Medium, Small եւ Mini մոդելներ՝ սեւ, սպիտակ եւ կանաչ գույներով:

368741-1.jpg (70 KB)

Տղամարդկանց Peekaboo ISeeU Medium եւ Mini մոդելները պատված են Cuoio Romano կաշվով ասֆալտի եւ կարամելային երանգներով, ունեն կարգավորվող ուսադիրներ O'Lock լոգոտիպով:

268423.jpg (77 KB)

68423.jpg (80 KB)

36525.jpg (143 KB)



© NEWS.am STYLE