Հանցագործը մտել է Քիմ Քարդաշյանի տան տարածք, սակայն նրան անմիջապես բերման են ենթարկել

13:27   16 հոկտեմբերի, 2022

Չարագործը փորձել է ներխուժել Քիմ Քարդաշյանի տուն։ Ըստ TMZ-ի՝ տղային հաջողվել է մտնել առանձնատան տարածք, սակայն նրան անմիջապես հայտնաբերել են անվտանգության աշխատակիցները։ Ոստիկանությունը շտապ արձագանքել է զանգին եւ բերման է ենթարկել Դեանդրե Ուիլյամսին։ Հաղորդվում է, որ սա նրա առաջին հանցագործությունը չէ։ Նախկինում տղան մեղադրվում էր ծեծի եւ մասնավոր տարածք ներխուժելու մեջ։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ «երկրպագուները» փորձում են ուղղակիորեն իրենց «սերը» հայտնել Քարդաշյան-Ջեններ ընտանիքին։ Մի քանի անգամ փորձել են ներխուժել նաեւ Քայլի եւ Քենդալ Ջեններների տներ։

Աղբյուրը՝  PeopleTalk



© NEWS.am STYLE