17:37 2 դեկտեմբերի, 2013Երգչուհի Վերա Բրեժնեւան ուկրաինական շոու-բիզնեսի ամենաթանկ ու ճանաչված աստղն է: 31-ամյա Վերան Ուկրաինայի շոու-բիզնեսի ամենաթանկ ու ճանաչված աստղերի ցանկում գերազանցել է իր բոլոր մրցակիցներին:

Paparazzi-ի փոխանցմամբ, «ВИА Гра» խմբի նախկին մեներգչուհին զիջում է միայն Նաստյա Կամենսկիին, սակայն վերջինին հաշվի են առել Պոտապի հետ զուգերգով:

Իսկ ահա Անի Լորակը Բրեժնեւային ամենամոտը կանգնած աստղն է: Նրա հետ Վերան օրերս այցելել էր «Золотой граммофон»-ի ամենամյա 18-րդ մրցանակաբաշխությանը: Ուկրաինայում, սակայն, այս աղյուսակը շատերն անարդար են համարում, քանի որ այնտեղ վստահ են, որ Անի Լորակն ավելի ճանաչված է, այդ պատճառով պետք է ավելի շատ վաստակի: