«Վիշապի տունը» սերիալի սցենարիստը նոր պայմանագիր է կնքել

10:29   17 հոկտեմբերի, 2022

«Վիշապի տունը» սերիալի գործադիր պրոդյուսեր եւ սցենարիստ Սառա Հեսը նոր երկամյա ընդհանուր պայմանագիր է կնքել Warner Bros. Discovery -ի աջակցությունն ստացող HBO կաբելային ցանցի հետ։

Պայմանավորվածության համաձայն՝ Հեսը կշարունակի իր աշխատանքը սերիալի գալիք երկրորդ սեզոնում, ինչպես նաեւ կշարունակի նոր նախագծեր մշակել՝ ալիքի պրեմիում հաշիվների համար։

«Մենք ոգևորված ենք, որ Սառան դարձել է HBO-ի բացառիկ գործընկերը: Նա բացառիկ տաղանդ ունի եւ գրում է խորը ու բարդ աշխատանքներ է գրում՝ միշտ հումոր եւ միտք դնելով իր աշխատանքում»,- ասել է  գործադիր փոխնախագահ եւ HBO-ի դրամատիկական սերիալների ղեկավար Ֆրանչեսկա Օրսին:

«Մենք աներեւակայելիորեն երախտապարտ ենք նրան «Վիշապի տունը» սերիալում իր ներդրման համար՝ որպես գրող եւ գործադիր պրոդյուսեր, քանի որ նա շոուի հաջողության հիմնական գրավականն է»:

«Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքի ստեղծող Ջորջ Մարտինն իր անձնական բլոգում կիսվել է «Գահերի խաղը» սերիալի պրիքվելի՝ «Վիշապի տունը» նախագծի մասին իր տպավորություններով:

Գրողը բարձր է գնահատել ռեժիսորների, սցենարիստների ու դերասանների աշխատանքը։ Նա նախագծի դերասաններին անվանել է «անհավանական»՝ հատկապես առանձնացնելով Փեդի Կոնսիդայնին, ով մարմնավորել է Վիսերի թագավորի դերը։



© NEWS.am STYLE