44-օրյա պատերազմի մասնակից արցախցի մայրիկը`«Միսիս Եվրոպա 2022» մրցույթի 2-րդ հորիզոնականում

10:58   17 հոկտեմբերի, 2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած `«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին Հայաստանը ներկայացրել է մոդել Վերա Սաֆարյանը`զբաղեցնելով 2-րդ տեղը, հայտնում է «Դիզակ» թերթն իր ֆեյսբուքյան էջում:

311466326_1286244428789341_7185765244384468129_n.jpg (316 KB)

Մրցույթին մասնակցելու առաջին պայմանն ամուսնացած լինելն ու երեխաներ ունենալն է: Վերան ամուսնացած է, ունի մեկ որդի:

«Ինձ համար պատիվ էր `«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին իմ երկիրը ներկայացնելը... շնորհակալ եմ ծնողներիս՝ իմ կյանքի համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է գեղեցկուհին:

Գեղեցկուհին ծնունդով Հադրութից է՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակցի դուստր, ով չի հասցրել տեսնել նրա ծնվելը: 2020 թվականին գեղեցկուհին մասնակցել է 44-օրյա պատերազմին:



© NEWS.am STYLE