Balenciaga-ն 3000 դոլար արժողությամբ սկոչով պատված պայուսակներ է վաճառում

11:33   17 հոկտեմբերի, 2022

Balenciaga-ն վաճառքի է հանել սահմանափակ քանակով ձեռքի պայուսակների հավաքածու, գրում է Hypebeast-ը։

Քիմ Քարդաշյանը Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացել է Balenciaga-ի աշնանային հավաքածու 2022-ի ցուցադրությանը՝ փաթաթված էր դեղին եւ սեւ գույների համադրությամբ կպչուն ժապավենով: Նրա հանդերձանքը համալրվել է համապատասխան պայուսակով։ Balenciaga-ն այժմ այն ​​թողարկել է պայուսակը՝  3100 դոլարով:

balenciag.jpg (483 KB)

Փոքրիկ ձեռքի պայուսակը, որը կոչվում է Hourglass Small Handbag in Box With Tape in Yellow, ձեռագործ է՝ պատրաստված Իտալիայում: Այն պատրաստված է հորթի մորթուց եւ կպչուն ժապավենից՝ վրան արծաթյա «B» տարբերանշանով:

Հաճախ ապրանքանիշի հագուստներն ու պայուսակներն առաջինը ներկայացնում է Քիմ Քարդաշյանը։



© NEWS.am STYLE