Երգեր քաղաքամայր Երեւանի մասին (վիդեո)

14:58   17 հոկտեմբերի, 2022

Ամեն տարի հոկտեմբերին քաղաքամայր Երեւանը մեծանում է եւս մեկ տարով: Աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկին նվիրված երգերն ու սիրո խոստովանությունները շատ են:

News.am STYLE-ը առանջնացրել է 5 երգ՝ նվիրված քաղաքամայր Երեւանին.

«Երեւանը մենք ենք», Ֆորշ

Երգը թողարկվել է 2010 թվականին եւ նվիրվել Երեւանին՝ ծննդյան օրվա առթիվ: Երգի երաժշտության հեղինակը Ֆորշն է, իսկ բառերը երգահան Ավետ Բարսեղյանինն են:

Ըստ ավետ Բարսեղյանի՝ երգը գրելիս թույլ է տվել, որ քաղաքն ինքը պատմի իր մասին:

«Սիրո հավերժ քաղաք», Հայկո

Երգը թողարկվել է 2017 թվականին: Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, իսկ բառերը գրել է երգահան եւ հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Հոլովակի հեղինակը Արամայիս Հայրապետյանն է. այն Youtube սոցիալական հարթակում ունի ավելի քան 560 հազար դիտում:

Երգը սիրո հավերժ խոստովանություն է Երեւանին:

«Երեւանս», Թաթա Սիմոնյան

Երգի հեղինակը հենց ինքը երգիչն է: Տեսահոլովակը, որը ներկայացվել է 2013 թվականին, նկարահանել է Դավիթ Բաբայանը:

Երգը Թաթա Սիմոնյանի երգացանկում յուրահատուկ տեղ ունի`թե՛թեմայով, եւ թե՛ ոճային տարբերությամբ պայմանավորված:

«Իմ Երեւան»

Երգը երաժիշտ, երգահան Էդգար Գյանջումյանի Երեւանին արված բազմաթիվ սիրո խոստովանություններից մեկն է: Երգի բառերի հեղինակը Հովիկ Հովեյանն է, տեսահոլովակի հեղինակը՝ Աշոտ Գեւորգյանը:

Հոլովակում մկարահանվել եւ երգը կատարել են բազմաթիվ հայտնի երգիչներ, այդ թվում՝ Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն, Արսեն Սաֆարյանը, Զարուհի Բաբայանը, Անդրեն եւ այլոք:

Երգը Երեւանին նվիրված ամենասիրելի երգերից, որը մինչ այսօր լսվում է:

«Երեւան», Արթուր Գրգիգորյան

Երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի «Երեւան» երգը առաջին անգամ լսվել է Երեւանի եւ իր բնակիչների մասին պատմող «Մեր Բակը» ֆիլմի 2-րդ մասում՝ 1997 թվականին:



© NEWS.am STYLE