Բելլա Հադիդը`Swarovski ապրանքանիշի նոր արշավում

12:11   18 հոկտեմբերի, 2022

Swarovski ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ջովաննա Էնգելբերտը ներկայացրել է նոր գովազդային արշավը, որի դեմքը մոդել Բելլա Հադիդն է, գրում է WWD լրատվականը:

Լուսանկարներում Բելլան փերիի տեսք ունի՝ թեւերին փոխարինող ժապավեններով: Մոդելը կրում է բազմաթիվ թեւնոցներ եւ վզնոցներ՝ կողքին ամանորյա աստղեր:

View this post on Instagram

A post shared by SWAROVSKI (@swarovski)

«Բելլան շատ բազմակողմանի կերպար է, ով խուսափում է սահմաններից եւ կանոններից: Նա հեշտությամբ անցում է կատարում սպորտայինից դեպի գլամուրային ոճին՝ պահպանելով ինքնավստահությունը»,- ասել է Էնգելբերտը։

Ապրանքանիշի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսիս Նասարդն ասել է, որ նոր արշավն ուղղված է երկու նախաձեռնությունների՝ Creators Lab եւ Swarovski Created Diamonds նախագծերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նա կարծում է, որ ապրանքանիշի կողմից արտադրված ադամանդները, ծագումնաբանությունից բացի, ոչնչով չեն տարբերվում բնականներից:



© NEWS.am STYLE