Հայտնի հնդիկ դերասաններ, որոնք նկարահանվել են Հոլիվուդում (ֆոտո)

16:59   17 հոկտեմբերի, 2022

News.am STYLE-ը ներկայացնում է հայտնի հնդիկ դերասանների, որոնք մասնակցություն են ունեցել մի շարք հոլիվուդյան ֆիլմերում.

Պրիանկա Չոպրա

gettyimages-1144044827-1024x1024.jpg (87 KB)

Դերասանուհին իր առաջին քայլերը որպես դերասանուհի արել է Բոլիվուդում, ինչպես անեւ զբաղվել է մոդելային կարիերայով եւ 2000 թվականին ներկայացրել Հնդկաստանը «Միսս Աշխարհ» մրցույթին՝ ստանալով թագը:

Դերասանուհին խաղացել է հոլիվուդյան մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Քոանթիքո», «Արդյո՞ք ռոմանտիկ չէ» եւ «Մենք կարող ենք հերոսներ լինել» ֆիլմերը:

Չոպրան ամուսնացած է երգիչ Նիք Ջոնասի հետ:

Աշուարիյա Ռայ

gettyimages-1144993202-1024x1024.jpg (80 KB)

Աշխարհահռչակ անուն է, ով հայտնի է թե՛ իր գեղեցկությամբ, թե՛ դերասանական տաղանդով: Խաղացել է բազմաթիվ Բոլիվուդյան ֆիլմեր եւ մեծ հռչակ ձեռք բերել Հոլիվուդում այնպիսիս ֆիլմերով, ինչպիսիք են «Հարսնացուն եւ նախապաշարմունքները», «Համեմունքների թագուհին», «Վարդագույն հովազը 2», «Վերջին լեգեոները»:

1994 թվականին Աշուարիյան հաղթել է «Միսս Աշխարհ» մրցույթում: Ամուսնացած է Հնդկաստանի ամենահայտնի ընտանիքներից մեկի, Բոլիվուդում մեծ ավանդ ունեցող Բաչան ընտանիքի ժառանգի`Աբիշեք Բաչանի հետ. ունի մեկ դուստր:

Ամիթափ Բաչան

Ամիթափը դերասանների հայտնի Բաչան ընտանիքի ներկայացուցիչներից է: Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում եւ մեծ փառքի է արժանացել:

gettyimages-52750517-1024x1024.jpg (211 KB)

80-ամյա դերասանն իր տաղանդը հոլիվուդյան ինոարտադրությունում չի կարողացել ամբողջությամբ ցույց տալ, սակայն հայտնի էԼեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «Մեծն Գեցբին» ֆիլմի իր մասնակցությամբ:

Նա ասիացի առաջին մարդն է, ում կենդանության օրոք իր մոմե արձանն է կանգնեցվել Մադամ տյուսոյի թանգարանում:



© NEWS.am STYLE