U2-ի առաջնորդը խոսել է իր ընտանիքի հասցեին հնչող մշտական ​​սպառնալիքների մասին

11:29   18 հոկտեմբերի, 2022

U2-ի խմբի մենակատար Բոնոն խոստովանել է, որ իր ողջ կարիերայի ընթացքում իրեն եւ ընտանիքին սպառնացել են սպանել, հայտնում է Independent-ը՝ հավելելով, որ մի անգամ երաժշտին սպառնացել են քարոզիչ Մարտին Լյութեր Քինգի մասին երգի պատճառով, որը կոչվում է Pride (In The Name Of Love):

Այսպիսով, 1980-ականներին Արիզոնա կատարած շրջագայության ժամանակ, նահանգի բնակիչները Բոնոյին ասել են, որ եթե ստեղծագործությունն ամբողջությամբ կատարի, ապա երգի ավարտին չի հասնի։ Երգիչը պատմել է, որ ողջ ելույթի ընթացքում կանգնել է ծնկների վրա՝ փակ աչքերով, իսկ նրա դիմաց կանգնած է եղել բաս կիթառահար Ադամ Քլեյթոնը՝ պաշտպանելով ընկերոջը։

Բոնոն պատմել է նաեւ, որ 1990-ականներին Դուբլինում գործող հանցավոր խմբի ղեկավարը ցանկացել է առեւանգել իր դուստրերին։ ինչի համար մի քանի ամիս նախապատրաստվել են՝ խուզարկել են երաժշտի տները եւ մանրակրկիտ մտածել հանցագործության մանրամասները։



© NEWS.am STYLE