Ռոզա Լինը իր եւ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունքան Լոուրենսի սպասվող զուգերգից փոքրիկ հատված է ներկայացրել (վիդեո)

14:37   18 հոկտեմբերի, 2022

«Եվրատեսիլ  2022»-ին Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը սոցիալական ցանցերի իր էջերում փոքրիկ հատվածներ է հրապարակել իր եւ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունքան Լոուրենսի սպասվող զուգերգից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rosa Linn (@rosalinnmusic)

Երգիչների Would Do It Again երգը լույս կտեսնի այս ուրբաթ, մինչ այդ Snap երգով աշխարհին հայտնի դարձած հայ արտիստը, պարբերաբար, մանրամասներ է ներկայացնում իր եւ Լոուրենսի համագործակցությունից։

Դունքան Լոուրենսը «Եվրատեսիլ 2019»-ում ներկայացնում էր Նորվեգիան։ Նա մրցույթը հաղթել է իր Arcade երգով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rosa Linn (@rosalinnmusic)

Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022»-ում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, բայց նրա Snap երգը դարձել է մրցույթի ամենալսելի ստեղծագործություններից մեկը՝ տարածվելով Spotify-ում, TikTok-ում եւ երաժշտական այլ հարթակներում։ Երգչուհին վերջերս պայմանագիր է կնքել Columbia Records ընկերության հետ։



© NEWS.am STYLE