22:17 18 հոկտեմբերի, 2022Երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն պատմել է Կոստանդին Մելաձեի հետ համագործակցության մասին եւնշել, որ իր կեղտոտ պատմություն է տեղի ունեցել՝ հերքելով իր նկատմամբ ոտնձհությունը, հայտնում է StarHit-ը:
«Ես չեմ վախենում նրան ասել, որ նա պարզապես շատ կեղտոտ է: Օլյա Պոլյակովայի ու Անի Լորակի պատմություններից ավելի կեղտոտ... Ես հոգեբանական տրավմայի եմ ենթարկվել, որը, հավանաբար, ամբողջ կյանքում կմնա, շատ ցավոտ է », - դժգոհել է Պրիխոդկոն:
Երգչուհին նշել է, որ ավելի մեծ տարիքում, հավանաբար, կբացահայտի եղելությունը, որի հետեւանքով ստիպված է եղել հոգեբանի այցելել, քանի որ խուճապի նոպաներ է ունեցել եւ վախեցել է հանդիպել մարդկանց հետ: Նա եղելությունը չի պատմում՝ մտածելով, որ նրան թույլ կհամարեն ու կխղճան:
«Ինձ թվում է, որ եթե ես ամեն ինչ ասեմ, ապա մարդիկ կսկսեն խղճալ ինձ, ինձ թույլ մարդ համարել: Կամ, երբ ես պատմեմ, մարդիկ կհարցնեն ինչո՞ւ ավելի վաղ չեմ պատմել»,- ամփոփել է երգչուհին։