«Би-2»-ի երեւանյան համերգը հետաձգվել է. այն կկայան 2023 թվականին

18:03   18 հոկտեմբերի, 2022

Ռուսական «Би-2» ռոք խմբի երեւանյան համերգը հետաձգվել է մինչեւ 2023թվական, հայտնում են միջոցառման կազմակերպիչները՝ նշելով, որ խմբի ելույթը կկայանա հաջորդ տարվա մարտի 17-ին։

«Ցավոք սրտի, Երեւանում մեր համերգի կազմակերպիչները, հետեւելով տեղական իշխանությունների առաջարկներին, որոշել են հետաձգել խմբի հոկտեմբերի 22-ի ելույթը՝ մինչեւ 2023 թվականի մարտի 17-ը»,- նշված է խմբի տելեգրամյան պաշտոնական էջում։

Նախկինում գնված բոլոր տոմսերը կգործեն նոր համերգի համար, վայրը նույնպես նույնը կլինեն։



© NEWS.am STYLE