«Մեր Բակը» ֆիլմի ամենահիշվող մեքենաները (վիդեո)

20:47   18 հոկտեմբերի, 2022

«Մեր Բակը» նախագիծը 1990-ականներին ստեղծված լավագույն նախագծերից է: Այն տարբերվում դերասանական կազմով, երգերով եւ ժամանակաշրջանի հումորային մեկնաբանմամբ:

Նախագիծը իրականացվել է Sharm Holding ընկերության կողմից եւ տարբեր ժամանակներում դրան մաս են կազմել տարբեր հայտնի արտիստններ, սակայն ֆիլմի դեմքը հանդիսացող դերասանական եռյակը միշտ նույնն է՝ Հրանտ Թոխատյան, Լալա Մնացականյան եւ Աշոտ Ղազարյան:

Ֆիլմի տարբեր մասերում մեքենաներն իրենց ուրույն դերակատարումն ունեն եւ այսօր News.am STYLE-ը կանդրադառնա ֆիլմում նկարված մի քանի մեքենաների:

Ֆիլմի առաջին մասում իր ուրույն տեղն ունի Niva մակնիշի սպիտակ մեքենան, որը երեւում է հայտնի բակային վեճի ընթացքում: Մեքենան այդ շրջանում տարածված էր հասարակությունում ավելի բարձր ֆինանսական դիրք ունեցող, բայց եւ իրենց բակում հեղինակություն համարվող տղաների շրջանում:

Ֆիլմի 2-րդ մասում նկատվում է Mercedes մակնիշի ռետրո մեքենա, որը ֆիլմի վերջում Երեւանում պտույտ է կատարում՝ ֆիլմի գլխավոր հերոսներին շրջելով քաղաքի փողոցներով:

«Մեր Բակը 3»-ը առանձնանում է մեքենային նվիրված երգով: Բակի բնակիչ երկու տղաները վերանորոգում են Lada մակնիշի իրենց մեքենան եւ դրանով շրջում քաղաքում: Հայտնի է նաեւ հերոսներից Լալայի շահած Lada մակնիշի ավտոմեքենան, որը ֆիլմի ավարտին հայտնվում է անապատում:

Ֆիլմի վերջին մասը թողարկվել է այս տարի. այն նվիրված է նախագծի 25 ամյակին: ֆիլմում կրկնվում է «Մեր Բակը 2»-ի եզրափակիչ տեսարանը, եւ դերասանները 1976 թվականի արտադրության Cadillac Eldorado մակնիշի դեղին մեքենայով շրջում են քաղաքամայր երեւանում ու այդ ընթացքում հանդիպում հին երեւանցիներին եւ նախագծում ներդրում ունեցած մարդկանց: Ֆիլմի այս հատվածում երեւում են նաեւ նախորդ մասերից հայտնի Niva-ն եւ Lada-ն:

Հաջորդիվ News.am STYLE-ը կանդրադառնա նախագծից հայտնի այլ դետալների, կերպարների եւ իրադարձությունների:



© NEWS.am STYLE