12:20 19 հոկտեմբերի, 2022Նոր M: Son of the Century («Մ. Դարի որդին») հեռուստասերիալում ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինիին կմարմնավորի իտալացի դերասան Լուկա Մարինելլին («Մարտին Էդեն», «Անմահ գվարդիան»): Նախագիծը կղեկավարի բրիտանացի Ջո Ռայթը:
8 դրվագներից կազմված նախագիծը կպատմի 1919-ից 1925 թվականների մասին՝ Ֆաշիստական կուսակցության ծնունդից մինչեւ Իտալիայում իշխանության զավթումը. այն հիմնված է Անտոնիո Սկուրատիի 2018 թվականին լույս տեսած համանուն վեպի վրա։
Սցենարի հեղինակներն են Ստեֆանո Բիզեսն ու Դավիդե Սերինոյը: Հեռուստասերիալի արտադրական փուլի աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում Հռոմում: Այն հեռարձակվելու է Sky Atlantic հեռուստաալիքով։
Մարինելլին վերջերս ավարտել է «Անմահ գվարդիա»-ում իր նկարահանումները։ Նա նաեւ մարմնավորել է «Ութ լեռներ» դրամայի գլխավոր հերոսին։ Ֆիլմը 2022 թվականին «Կաննի միջազգային կինոփառատոնում» արժանացել է «ժյուրիի մրցանակի»: