Հրապարակվել է Teletubbies-ի նոր նախագծի թրեյլերը

13:43   19 հոկտեմբերի, 2022

Netflix հոսքային ծառայությունը, YouTube-ի Netflix Jr ալիքում, հրապարակել է Teletubbies-ի նոր նախագծի թրեյլերը:

Կադրում երեւում են բնօրինակից հայտնի Թինքի-Ուինքին, Դիփսին, Լա-լան եւ Փոն: Նախագիծը կթողարկվի նոյեմբերի 14-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Netflix հոսքային ծառայությունը հայտնել է մանկական շոուի վերսկսման մասին: Շոուն կհնչյունավորի դերասան Թիտուս Բերջեսը, ով առավել հայտնի է « Անկոտրում Քիմի Շմիդտ» ամերիկյան հեռուստասերիալում իր կերտած Տիտուս Անդրոմեդոնի դերով։

The Teletubbies նախագիծն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել բրիտանական BBC հեռուստաալիքով՝ 1997 թվականին։



© NEWS.am STYLE