Նախաճաշ ֆրանսիական ոճով (ֆոտո)

12:59   19 հոկտեմբերի, 2022

Ֆրանսիական նախաճաշի մասին խոսելիս առաջինը հիշում ենք կրուասանները: Այո Ֆրանսիան հայտնի է իր կրուասաններով եւ այստեղ կարելի է գտնել աշխարհի ամենահամով կարագով կրուասանները, սակայն, ինչպես ֆրանսիացիներն են նշում, դա նրանց ամենօրյա կերակուրը չէ՝ հակառակ օտարերկրացիների պատկերացմանը:

Այսօր News.am STYLE-ը ձեզ կներկայացնի նախաճաշ՝ ֆրանսիական ոճով:

gettyimages-1272401920-612x612.jpg (105 KB)

Մի երկրի համար, որտեղ խոհարարական գերազանց հմտությունները բարձր են գնահատվում, նախաճաշերը չափազանց պարզ են: Այստեղ նախաճաշը օրվա ամենաքիչ կարեւորություն ունեցող կերակուրն է: Հիմնական տեղը զբաղեցնում են ճաշն ու ընթրիքը:

gettyimages-963239384-612x612.jpg (63 KB)

Ֆրանսիայում նախաճաշը հիմնականում քաղցր է եւ ածխաջրերով հարուստ: Գյուղական շրջաններում սրան կարող են տեղական սալյամի կամ պանիր ավելացնել: Բացի այդ ֆրանսիացիների մեծ մասն առավոտյան միայն սուրճ է խմում՝ սպասելով ճաշին:

gettyimages-1283365561-612x612.jpg (167 KB)

Եթե կարճ նկարագրենք ապա ֆրանսիական նախաճաշը ընդգրկում է տաք ըմպելիք՝ սուրճ կամ թեյ, մի շերտ բագետ հաց՝ կարագով եւ ջեմով, կրուասանի որեւէ տարբերակ, որը պարտադիր պայման չէ եւ թարմ հյութ, որը նույնպես պարտադիր չէ:

gettyimages-1299185606-612x612.jpg (63 KB)



© NEWS.am STYLE