Այսօր Ստեփանակերտի թատրոնի հիմնասյուն Կարո Ալվարյանի մահվան օրն է

14:48   19 հոկտեմբերի, 2022

59 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում մահացել է հայ ռեժիսոր եւ դերասան Կարո Ալվարյանը:

Ռեժիսորը ծնվել է 1895 թվականին Ախալցխայում: Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան, եղել է Թիֆլիսի, Բաքվի հայկական եւ Լենինականի թատրոնների դերասան: 1932 թվականին կազմել է Ստեփանակերտի, ապա 3 տարի անց նաեւ Կիրովաբադի հայկական թատրոնները:

Բեմադրել է Վ.Վաղարշյանի «Օղակում», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» եւ այլ ներկայացումներ։

Ստացել է արվեստի վաստակավոր գործչի կոչում, իր անունով Ստեփանակերտում անվանակոչվել է փողոց:



© NEWS.am STYLE