Աճուրդի կհանվի Չարլզ III-ի եւ արքայադուստր Դիանայի հարսանիքի տորթից մի կտոր

17:37   19 հոկտեմբերի, 2022

Աճուրդի կհանվի արքայադուստր Դիանայի եւ Չարլզ III-ի 1981 թվականին կայացած հարսանիքի մրգային տորթից մի կտոր, հայտնում է The New York Post-ը:

Կտորը պահել է հարսանիքի հյուրերից Նայջել Ռիքերսը, ով այս տարվա սկզբին մահացել է եւ կտորն այժմ տուփուվ վաճառքի կհանվի Dore and Rees աճուրդում: Մեկնարկային գինը ենթադրաբար 339 դոլար կլինի, սակայն այն, ամենայն հավանականությամբ, կվաճառվի մի քանի անգամ ավելի թանկ:

cakes.jpg (79 KB)

Հարսանիքի համար պատրաստվել է 23 տորթ. կտորը, ամենայն հավանականությամբ, վերցվել է կենտրոնական տորթից, որն ունեցել է 5 հարկ: 2014 թվականին նույն տորթի մեկ այլ կտոր վաճառվել է 1375 դոլարով:

upload-20110608_zaf_l94_034-pic4_zoom-1500x1500-28016.jpg (234 KB)

Նույն ընկերությունը հնարավոր է աճուրդի հանի նաեւ հարսանիքի ժամանակ Չարլզ III-ի կողմից գրված եւ անձնակազմին ուղարկված շնորհակալական նամակը:



© NEWS.am STYLE