Ռենատա Լիտվինովան իր բույրն ունենալու համար համագործակցել է պարֆյումեր Ժան Պոլ Գերլենի հետ

13:31   20 հոկտեմբերի, 2022

Դերասանուհի եւ ռեժիսոր Ռենատա Լիտվինովան ներկայացրել է իր Renata 1226 բույրը, ինչի մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։

«Ուրախ եմ ձեզ ներկայացնել մաեստրո Ժան-Պոլ Գերլենի հետ մեր հնգամյա որոնումների արդյունք Renata 1226 բույրը՝ ֆրանսիական My Exclusive Collection  օծանելիքի տան համար», - գրել է նա Instagram-ում:

Դերասանուհու բաժանորդները գրառման տակ գտնվող մեկնաբանություններում հետաքրքրվել են, թե ինչ է նշանակում 1226 թիվը։ Լիտվինովան բացատրել է, որ դրանք պարզապես իր սիրելի թվերն են։

litvinova-pic_32ratio_900x600-900x600-46494.jpg (24 KB)

«Մուսա լինելը առանձնահատուկ պատիվ է եւ տարիների ջանքեր։ 2018 թվականից մենք հանդիպում ենք օծանելիքի աշխարհի լեգենդ Մաեստրո Գերլենի հետ, միասին նկարում ենք էսքիզներ պիտակի համար, փնտրում ենք սրվակի նախընտրելի տարբերակ, քանի որ բույրը սահմանափակ քանակով կարտադրվի եւ իսկական արվեստի գործ կլինի»-ը ասել էդերասանուհին:

Նրա խոսքով՝ Renata 1226 օծանելիքը, որը միավորում է «հիշողությունները, ջերմությունը, երազանքներն ու սերը» մեկ սրվակի մեջ, դարձել է իր անձնական իդեալը։



© NEWS.am STYLE