Ջեյն Օսթինի «Հպարտություն եւ նախապաշարմունք» վեպի մի քանի էկրանավորում (վիդեո)

12:33   23 հոկտեմբերի, 2022

Ջեյն Օսթինը բրիտանատական գրականության ամենահայտնի եւ ամենավառ կերպարներից մեկն է: Նա հայտի է իր վեց վեպերով, որոնց միջոցով փորձում է ներկայացնել, ինչպես նաեւ քննադատել 18-րդ դարի վերջի բրիտանական ազնվականությանը: Օսթինի ստեղծագործությունները հիմնականում միտված են բացահայտելու կանանց կյանքն ու դրա կախվածությունը տղամարդկանցից:

«Զգացում եւ զգացմունքայնություն» (Sense and Sensibility, 1811), «Հպարտություն եւ նախապաշարմունք» (Pride and Prejudice, 1813), «Մենսֆիլդ պարկ» (Mansfield Park, 1814), «Էմմա» (Emma, 1816) վեպերի հրատարակությունների շնորհիվ է Օսթինը գրողի համբավ ձեռք բերել։ Գրել է նաեւ  «Նորթենգերի աբբայություն» (Northanger Abbey) եւ «Բանականության փաստարկներ» (Persuasion), որոնք հրատարակվել են հետմահու՝ 1818 թվականին, ինչպես նաեւ սկսել է աշխատել մեկ այլ վեպի՝ «Սենդիթոն»-ի (Sanditon) վրա, որը անավարտ է մնացել։

Այսօր News.am STYLE-ը ներկայացնում է «Հպարտություն եւ նախապաշարմունք» վեպի մի քանի հայտնի էկրանավորում:

«Հարսնացուն եւ նախապաշարմունք». (Bride and Prejudice. 2004)

480672c2a3f7b0cbb64dfd5331ca6a64.jpg (99 KB)

Ֆիլմը վերջին տարիներին էկրանավորված ամենահետաքրքիր տարբերակներից է: այն առանձնանում է Հոլիվուդի եւ Բոլիվուդի համագործակցությամբ եւ ֆիլմում դեպքերը զարգանում են ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ նաեւ Հնդկաստանում: Այն ժանրով մյուզիքլ է:

312100333_806881773909080_5929735902676801314_n.jpg (126 KB)

Ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է հայտնի հնդիկ դերասանուհի, «Միսս Աշխարհ 1994» Աշուարիյա Ռայը, իսկ հերոսին հոլիվուդյան դերասան Մարտին Հենդերսոնը, ով ծնունդով Նոր Զելանդիայից է: ֆիլմում խաղացել են նաեւ Դանիել Գիլիեսը, Նադիրա Բաբբարը, Անուփամ Խերը, Նեյվին Էնդրյուսը, Ինդիրա Վարման եւ այլոք: Ռեժիսորը Գուրինդեր Չադհան է, ով մասնակցել է նաեւ սցենարի մշակմանը, որն արվել է Փոլ Մայեդա Բերգեսի կողմից:

«Հպարտություն եւ նախապաշարմունք». (Pride and Prejudice. 2005)

Pride-and-Prejudice.jpg (69 KB)

Ֆիլմի դասական էկրանավորումն է, որը էկրաններ է բարձրացել 2005 թվականին`Ջո Ռայթի ռեժիսորությամբ: Ֆիլմում գլխավոր հերոսոին եւ հերոսուհուն մարմնավորում են Մեթյու Մքֆադին եւ Կիրա Նայթլին:

312154714_398286955699151_8937639862304835137_n.jpg (150 KB)

Սցենարի հեղինակ Դեբորա Մոգաշն աշխատել է անել ամեն բան, որպեսզի ֆիլմը վեպին հնարավորինս նման լինի: Ֆիլմի երաժշտության հեղինակը Դարիո Մարիանելին է: Այն արտադրվել է Universal Pictures, ֆրանսիական Mars Distribution եւ ամերկյան Focus Features ստուդիաների համագործակցության արդյունքում՝ ՄԲ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ:

Ֆիլմի բյուջեն կազմել է 28 միլիոն դոլար, իսկ շահը գերազանցել է 121 միլիոնը:

Ավելի վաղ վեպն ունեցել է եւս մեկ դասական էկրանավորում, որը թողարկվել է 1940 թվականին:

«Հպարտություն եւ նախապաշարմունք եւ զոմբիներ». (Pride and Prejudic + Zombies. 2016)

ppzomb1.jpg (82 KB)

Ֆիլմի այս էկրանավորումը սարսափ տարրերով կատակերգական մելոդրամա է: Ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Բյոր Սթիրսն է։ Գլխավոր դերերը մարմնավորել են Լիլի Ջեյմսը, Սեմ Ռայլին, Ջեք Հյուսթոնը, Բելլա Հիթկոթը, Դուգլաս Բուտը, Մեթ Սմիթը, Չարլզ Դենսը եւ Լինա Հիդին։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի փետրվարի 5-ին։

312196950_809500270171184_1357220148255074071_n.jpg (128 KB)



© NEWS.am STYLE