14:53 20 հոկտեմբերի, 2022Հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Շերն այս շաբաթ օծանելիքների հավաքածու կթողարկի: Այս մասին երգչուհին հայտնել է իր պաշտոնական ինստագրամյան էջում:
View this post on Instagram
Շերը հրապարակել է գովազդային արշավի լուսանկարը, որում իր դեմքն է եւ ներքեւում պատկերված են հավաքածուի օծանելիքների 4 սրվակ:
«Վերջապես. «Շերի տասնամյակները» հավաքածուն կթողարկվի այս շաբաթ», - հրապարակված լուսանկարի կից գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին մասնակցել էր Բալմեյն ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը՝ եզրափակելով այն, ինչպես նաեւ հանդիսացել հավաքաշուի ոգեշնչման աղբյուրը: