«Սպասում». Գյումրիի դրամատիկական թատրոնում նոր պրեմիերա կկայանա

16:48   20 հոկտեմբերի, 2022

Գյումրու դրամատիկական թատրոնում նոր ներկայացման պրեմիերա կկայանա: Այս մասին հայտնի է դարձել թատրոնի պաշտոնական ինստագրամյան էջում արված հրապարակումից:

View this post on Instagram

A post shared by The State Drama Theatre Gyumri (@gyumritheatre)

«Պրեմիերա ըստ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի:

Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը` Սաթէ Խաչատրյանի, բեմանկարչությունը` Բենժաման Լըբրըտոնի, զգեստները` Էդգար Մանուկյանի, կոմպոզիտոր` Արման Ամար:

Դերերում` ՀՀ ժողովրդական արտիստ` Անահիտ Քոչարյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Սամվել Գրիգորյան, Նառա Սանթոյան, Արկադի Ղարագուլյան, Տաթեւ Հովակիմյան, Արսեն Միքայելյան եւ Ջեմմա Ադամյան», - գրված է թատրոնի տարածած հայտարարության մեջ:

Պրեմիերան կայանալու է նոյեմբերի 19-ին:



© NEWS.am STYLE