1971 թվականի այս օրը ծնվել է ռեփ կատարող Սնուփ Դոգը (ֆոտո, վիդեո)

20:46   20 հոկտեմբերի, 2022

Քելվին Քորդոզար Բրոդուս կրտսերը, ով հանրությանը հայտնի է Սնուփ Դոգ բեմական անվամբ, ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանում` 1971 թվականի հոկտեմբերի 20-ին: Նա հայտնի ռեփ կատարող է, երաժշտական պրոդյուսեր եւ դերասան:

gettyimages-1370931545-612x612.jpg (32 KB)

Դպրոցական տարիներին անդամակցել է Crip կոչվող ամերիկյան գանգստերական խմբավորմանը եւ դպրոցն ավարտելուց հետո ձերբակալվել է ապօրինաբար կոկային պահելու մեղադրանքով եւ ենթարկվել վեցամսյա կալանքի, որից հետո 1992 թվականին հանդիպել է ռեփ կատարող Դոկտոր Դրեին եւ սկսել երաժշտական կարիերան:

Բեմական անունը ընտրել է մանկությունից, քանի որ, Snoopy շնիկին նմանեցնելով, մայրն իրեն այդպես է դիմել: Փոքր տարիքում ռեփ կատարողը անդամակցել է եկեղեցական երգչախմբի:

gettyimages-993136064-612x612.jpg (29 KB)

Իր գործունեության համար Սնուփ Դոգն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում`«Գրեմմի» արձանիկի, «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության» մրցանակի, «MTV երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի» եւ այլ արձանիկների:

Երաժիշտ ամուսնացած է եւ ունի 3 երեխա՝ մեկդուստր եւ երկու որդի: Նա տարբեր ժամանակներում հարել է տարբեր հավատների եւ կրոնական հաստատությունների, սակայն 2018 թվականին, մի հարցազրույցի ընթացքում, նշել է, որ կրկին վերադարձել է Քրիստոնեությանը`ինչպես եւ ծնվել էր: իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, օգնել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հաստատություններին:



© NEWS.am STYLE