10:09 21 հոկտեմբերի, 2022Օսկարակիր դերասան Քեւին Սփեյսին երդվյալ ատենակալների կողմից անմեղ է ճանաչվել`սեռական ոտնձությունների գործով. գործը քննվել է Նոյւ Յորքի դատարանում:
Սփեյսիի դեմ 40 միլիոն դոլարի հայց է ներկայացրել դերասան Էնթոնի Ռեփը, ով 2017 թվականին առաջիններից էր, ով խոսել է Սփեյսիի չարաշահումների մասին։ Դրանից հետո Սփեյսին հեռացվել էր House of Cards սերիալից, եւ նրան փոխարինել էր Քրիստոֆեր Փլամերը՝ փակելով դերասանի ճանապարհը դեպի Հոլիվուդ։

Ռեփի հայտնած տեղեկությունների համաձայն`դեպքը տեղի է ունեցել 1986 թվականին Սփեյսիի տանը կաացած երեկույթի ընթացքում, երբ դերասանը հարբած է եղել: Ռեփն այդ ժամանակ 14 տարեկան է եղել:
Մեծ Բրիտանիայում դերասանի մասնակցությամբ սեռական ոտնձգության եւս 4 դեպք է քննվում, այդ թվում`տղամարդկանց բռնաբարության փաստով: Դատավարությունը տեղի կունենա 2023 թվականին: