Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել երգչուհիներ Անի Լորակի, Թաիսյա Պովալիյի եւ Աննա Սեդոկովայի նկատմամբ

13:29   21 հոկտեմբերի, 2022

Պաշտոնական Կիեւը պատժամիջոցներ է կիրառել ուկրաինացի երգչուհիներ Անի Լորակի, Թաիսյա Պովալիյի եւ Աննա Սեդոկովայի, ինչպես նաեւ հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյի նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկրի նախագահ Վոլեդիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում։

Սահմանափակումները ներառում են 15 միջոցներ, ինչպիսիք են ակտիվների արգելափակումը, պետության տարածքից կապիտալի դուրսբերման արգելքը, հողի ձեռքբերումը, սեփականաշնորհումը եւ վարձակալությունը, թույլտվությունների եւ լիցենզիաների չեղյալ հայտարարումը։

Կիեւը որոշել է նաեւ՝ զրկել նրանց Ուկրաինայի պետական ​​մրցանակներից։ Պատժամիջոցները կիրառվում են հինգ տարի ժամկետով։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել էր Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱԱԽ) որոշումը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կնոջ եւ դստեր, ինչպես նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կնոջ՝ Գալինայի նկատմամբ 10 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրաելու մասին։ Նրա նկատմամբ կա 13 խափանման միջոց։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ղեկավարը պատժամիջոցներ է կիրառել 2507 ֆիզիկական անձանց եւ 1374 ընկերությունների նկատմամբ։



© NEWS.am STYLE