Squid Game-ի 78-ամյա աստղը հայտնվել է ամսագրի էջերին ՝ Balenciaga x adidas-ով

15:27   21 հոկտեմբերի, 2022

Դերասան Օ Յեն Սուն հայտնվել է Arena Homme+ Korea ամսագրի էջերին՝ կրելով Balenciaga x adidas համագործակցության նմուշներ, գրում է Hypebeast-ը։

78-ամյա դերասանը հայտնվել է Arena Homme+ Korea-ի նոյեմբերյան համարի էջերում։ Ոճաբանները նրա համար ընտրել են հինգ լուք՝ կարմիր, կապույտ, կանաչ եւ սեւ գույներով՝ Balenciaga x adidas-ի վերջին հավաքածուից։

View this post on Instagram

A post shared by Arena Homme+ Korea (@arenakorea)

Դերասանը նկարահանվել է խորհրդանշական կարմիր մարզահագուստով, որը համադրված է բարձրակրունկ կոշիկների եւ սեւ լատեքսային ձեռնոցների հետ: Մեկ այլ լուսանկարում դերասանը լրում է կանաչ սպորտային մարզահագուստ եւ Triple S սպորտային կոշիկներ։ Լուքերը հիշեցնում են The Squid Game-ի հերոսների հագուստները։

Հարավկորեական The Squid Game դրամատիկ սերիալը թողարկվել է 2021 թվականի աշնանը Netflix հոսքային ծառայությամբ եւ գերազանցել է դիտումների ռեկորդները։ Դերասան Օ Յեն Սուն արժանացել է «Ոսկե գլոբուսի» եւ «Էմմիի»՝ սերիալի գաղտնի խաղի կազմակերպիչ եւ խաղացող 001-ի կերմարը մարմնավորելու համար։



© NEWS.am STYLE