Քիմ Քարդաշյանը դարձավ 42 տարեկան (ֆոտո, վիդեո)

21:16   21 հոկտեմբերի, 2022

Ամերիկահայ հեռուստաաստղ, ձեռնարկատեր եւ իրավաբան Քիմ Քարդաշյանն այսօր դարձավ 42 տարեկան:

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանում: Հայրը`Ռոբերտ Քարդաշյանը, Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի զավակ էր, հայտնի իրավաբան, իսկ մայրը, ով շոտլանդական, հոլանդական եւ անգլիական ծագում ունի, պրոդյուսեր եւ հեռուստատեսային դեմք Քրիս Ջեներն է:

c727c533b8d0b92b5367d08b9d66d5bb.jpg (59 KB)

Քիմը հայտնիություն է ձեռք բերել 2007 թվականին՝ համացանցում տարածված ինտիմ տեսանյութի շնորհիվ: 2009 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես դերասանուհի՝ Անիրական ծանր ֆուգասային ռումբ ֆիլմում մարմնավորելով Լիզային: Նա, քույրերի եւ ընտանիքի մյուս անդամների հետ, նկարահանել է Keeping up with the Kardashians իրապատում շոուն, որը երկար տարիներ թողարկվել է`ընդգրկելով Հայաստան ճանապարհհորդությունները:

gettyimages-1186821556-612x612.jpg (27 KB)

2010 թվականին «Մատամ Տյուսոյի թանգարանում» տեղադրվել է Քիմ Քարդաշյանի մոմե արձանը:

Քիմն ամուսնացել է 3 անգամ. առաջինը ՝18 տարեկանում հեռուստաաստղն ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ եւ շատ կարճ ժամանակ անց ամուսնալուծվել: Ապա ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ. այս ամուսնությունը նույնպես կարճ է տեւել: 3-րդ անգամ աստղ ամուսնացել է հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ եւ ունեցել 4 երեխա, սկաայն 7 տարվա համատեղ կյանքից հետո՝ 2021 թվականին զույգն ամուսնալուծվել է: ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց Քիմը սկսել է հանդիպել կատակերգու Փիթ Դեվիդսոնի հետ, ինչը տեւել է 6 ամիս:

20210608_kimandkids_ig.jpg (191 KB)

Քիմ քարդաշյանն առաջին անգամ Հայաստան է եկել 2015թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Նրան ուղեկցել են կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը եւ հայրական կողմից երկու զարմուհիները:

93127.jpg (205 KB)

gettyimages-469173650-612x612.jpg (41 KB)

Այցելության ընթացքում քույրերը եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Գյումրիում այցելել իրենց նախնիները տուն, եղել Գառնիի տաճարում եւ Գեղարդավանքում, հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս ամենի մասին քույրերն ակտիվորեն գրել են սոցիալական ցանցերի իրենց էջերում: Այդ ընթացքում կյանքում առաջին անգամ անվճար ելույթ է ունեցել Քանյե Ուեսթը՝ համերգ տաով Կարապի լճում:

KIM_style.jpg (46 KB)

unnamed_3.jpg (47 KB)

21393.jpg (101 KB)

Երկրորդ անգամ Քիմը Քարդաշյանը Հայաստան է այցելել 2019 թվականին: Այս անգամ հեռուստաաստղին ուղեկցել են երեխաներն ու ավագ քույրը`Քորթնին`իր զավակների հետ: Քույրերը Մայ Աթոռում մկրտել են իրենց երեխաներին:

ARS_3468.jpg (132 KB)

64072.jpg (163 KB)

C03C2130-1AF9-4B81-94A9-56E87B0BDC76.jpg (161 KB)

64025.jpg (245 KB)

maxresdefault.jpg (206 KB)

Քիմ Քարդաշյանն այն հազվագյուտ հայտնիներից է, ով մի քանի ագամ կարողացել է իրեն հուզող հարցով հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ, եւ ամեն անգամ Հայաստանի սահմաններին լարվածության աճի ու պատերազմի ընթացքում բարձրաձայնում է իրավիճակի մասին եւ Հայաստանի կողքին լինելու կոչ անում:

kim-kardashian-bautizo-armenia-5-1570524129.jpg (500 KB)

Քիմ Քարդաշյանն այսօրվա իրականության ամենավվառ կերպարներից է, ով զգալի ազդեցություն է թողել նորաձեւության ոլորտում: Նա ղեկավարում է մի շարք ընկերություններ՝ զբաղվում օծանելիքի, ներքնազգեստի եւ դիմահարդարման պարագաների վաճառքով:



© NEWS.am STYLE