Ջուդի Դենչը քննադատել է «Թագը» սերիալի նոր եթերաշրջանը

12:11   22 հոկտեմբերի, 2022

Ջուդի Դենչը քննադատել է «Թագը» սերիալի նոր եթերաշրջանը: Նրա բաց նամակը հրապարակել է The Time թերթը։

Նրա խոսքով՝ շոուի ստեղծողները ջնջել են պատմական ճշմարտությունն ու սենսացիաներ ստեղծել, ինչը որոշ դիտողներ`հատկապես օտարերկրացիները, կարող են ընդունել որպես ճշմարտություն:

Դենչը կարծում է, որ Netflix-ը պետք է յուրաքանչյուր դրվագից առաջ հերքում ավելացնի՝ նախազգուշացնելով դիտողներին, որ դա արվեստի գործ է։

«Թագը» սերիալի նոր եթերաշրջանը սկանդալի կենտրոնում է հայտնվել դեռեւս չհրապարակված։ Դրվագներից մեկում արքայազն Չարլզը իբր ցանկացել է դավադրություն կազմակերպել եւ վարչապետ Ջոն Մեյջորի հետ, գահընկեց անել թագուհուն:

«Թագը» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 9-ին:



© NEWS.am STYLE