Անջելինա Ջոլին կնկարահանվի օպերային երգչուհի Մարիա Կալասի մասին պատմող կենսագրական ֆիլմում

13:31   22 հոկտեմբերի, 2022

Օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին «Մարիա» կենսագրական ֆիլմում կմարմնավորի հույն օպերային երգչուհի Մարիա Կալասին։ Ֆիլմի ռեժիսորը չիլիացի Պաբլո Լարեյնն է, ով հայտնի է «Սպենսեր» եւ «Ջեքի» ֆիլմերով։

Իրադարձությունները կզարգանան Կալասի կյանքի վերջին շրջանում՝ 1970-ականների Փարիզում։ Ֆիլմի սցենարը գրելու է Սթիվեն Նայթը, ով աշխատել է նաեւ Ջեքի Քենեդիի եւ արքայադուստր Դիանայի մասին պատմող կենսագրական ֆիլմերի համար։

Անցյալ տարի Ջոլին էկրաններին է հայտնվել` The Eternals կոմիքսում եւ «Նրանք, ովքեր ցանկանում են ինձ մահացած տեսնել» թրիլլերում։ Այժմ նա , Սալմա Հայեկի հետ, աշխատում է նոր ռեժիսորական ժապավենի վրա՝ «Առանց արյան»։

Վերջերս դերասանուհին դատի է տվել նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին՝ ընտանեկան բռնության մեղադրանքով։

Աղբյուր՝ The Hollywood Reporter



© NEWS.am STYLE