Մենդի Մուրը երկրորդ անգամ մայր է դարձել (ֆոտո)

16:13   22 հոկտեմբերի, 2022

Մենդի Մուրի եւ ամուսնու՝ Թեյլոր Գոլդսմիթի ընտանիքում երկար սպասված համալրում է եղել. զույգը որդի է ունեցել, որին անվանել է Օսկար Բենեթ: Այս մասին դերասանուհին եւ ամուսինը հայտնել են իրենց ինստագրամյան էջերում:

View this post on Instagram

A post shared by Mandy Moore (@mandymooremm)

Հիշեցնենք, որ Dawes ռոք խմբի անդամ Թեյլոր Գոդսմիթի հետ դերասանուհու սիրավեպը սկսվել է 2015 թվականին, որից 3 տարի անց Լոս Անջելեսում նրանք ամուսնացել են: 2021 թվականին զույգն ունեցել է առաջնեկին, որին կոչել են Օգըստ, իսկ 2022 թվականի հունիսին հայտարարել են երկրորդ երեխային սպասելու մասին:



© NEWS.am STYLE