Անահիտ Կիրակոսյանի լուսանկարները Մխիթարյան միաբանությունից

23:12   23 հոկտեմբերի, 2022

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակում է արել Մխիթարյան միաբանությունից:

View this post on Instagram

A post shared by Anahit (@anahitkirakosyanofficial)

Լուսանկարներում դերասանուհին գտնվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատված Մխիթարյան միաբանության շենքում:

«Մխիթարյան միաբանությունը հոգեւոր, ուսումնակրթական, գիտական եւ մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սուրբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել՝ Սեբաստացու մահվանից հետո», - լուսանկարներին կից գրել է դերասանուհին:

Լուսանկարներից մեկում դերասանուհին գտնվում  է Կոմիտաս վարդապետի դիմաքանդակի մոտ, որն արվել է անմիջապես նրա մահից հետո՝ դեմքի կավ դնելու միջոցով:



© NEWS.am STYLE