Տրիկոտաժե կիսաշրջազգեստներ, որոնք կարելի է կրել ցուրտ եղանակին (ֆոտո)

18:44   24 հոկտեմբերի, 2022

Շատ աղջիկների մոտ ձմեռն ասոցացվում է ոչ թե ամանորյա տոների, տոնածառերի ու մանդարինների հետ, այլ մինչեւ գարուն կիսաշրջազգեստներին «հրաժեշտ տալու» հետ։ Բայց մենք լավ նորություն ունենք․կան կիսաշրջազգեստների մոդելներ, որոնք կարելի է կրել ցուրտ եղանակին։

4896214.jpg (60 KB)

Տրիկոտաժե տարբերակները կատարյալ լուծում են: Առաջին հերթին գործվածքի շնորհիվ դրանք տաք են։ Երկրորդ՝ բարենպաստ կերպով ընդգծում են կազմվածքը։ Գայթակղիչ է հնչում, այնպես չէ՞: Կիսաշրջազգեստները նաեւ ունիվերսալ են․ հարմար են գրեթե ցանկացած իրավիճակի համար եւ լավ համադրվում են տարբեր տեսակի լուքերի հետ:

36541.jpg (51 KB)

Կազմվածքի առավելություններն ընդգծելու եւ տեսողականորեն ավելորդ կիլոգրամներ չավելացնելու համար ուշադրություն դարձրեք բարձր գոտկատեղով մոդելներին։ Նման մոդելի կիսաշրջազգեստը կարող եք համադրել տոպի հետ, որը ձեր լուքն ավելի նորաձեւ կդարձնի։

9874563.jpg (21 KB)

Կերպարին ավելի շատ կոկետություն հաղորդելու համար ընտրեք ոտքի հատվածում համարձակ բացվածքով տրիկոտաժե կիսաշրջազգեստներ․ նման դետալը համարվում է շահեկան տարբերակ, որը միշտ ուշադրություն է գրավում: Ավելին՝ հարմարավետ է նաեւ շարժվելու համար:

4563214.jpg (29 KB)

Ի դեպ, կիպ մոդելները ձեր ուշադրության արժանի միակ տարբերակները չեն։ Ազատորեն ընտրեք տրիկոտաժե միդի ծալքավոր կիսաշրջազգեստներ. դրանք կօգնեն թաքցնել կոնքերի խնդրահարույց հատվածը:

698412-1.jpg (25 KB)

258632.jpg (22 KB)

3214.jpg (29 KB)

2145-1.jpg (19 KB)

Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE