Թրեւիս Սքոթին կրկին մեղադրել են Քայլի Ջեններին դավաճանելու մեջ. ռեփերը պատասխանել է

16:12   24 հոկտեմբերի, 2022

Թրեւիս Սքոթն առաջին անգամ չէ, որ մեղադրվում է իր սիրելիին՝ Քայլի Ջեններին դավաճանելու մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ զույգը երկու երեխա է մեծացնում, նրանք պաշտոնապես չեն գրանցել իրենց հարաբերությունները։ Սկզբում նրանք նույնիսկ հայտարարեցին, որ հավատարիմ են բաց հարաբերությունների ձեւաչափին։ Սակայն զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ նրանք մտադիր են մոտ ապագայում ամուսնանալ։

img_7937-640x906.jpg (58 KB)

Բայց նախօրեին համացանցում կրկին սկսել են քննարկել Թրեւիս Սքոթի դավաճանությունը։ Այս անգամ իբր նրա ծանոթուհու՝ Ռոջանի հետ։ Ռեփերը չի լռել ու սոցցանցերում հայտարարություն է տարածել․ «Վերջին անգամ եմ հայտարարում։ Ես նրան չեմ ճանաչում։ Ես երբեք նրա հետ չեմ եղել, ուստի խնդրում եմ դադարեցնել այս առցանց խաղերը եւ պատմություններ մի հորինեք», - գրել է Թրեւիսը։ Ասում են, որ նրանք ծանոթացել են 2013 թվականին, եւ համացանցում եղել են նրանց համատեղ լուսանկարները։ 2017 թվականին Թրեւիս Սքոթը սկսել է հանդիպել Քայլի Ջենների հետ, բայց երկու տարի անց նրանք ստիպված էին ժամանակավորապես բաժանվել, հավանաբար հենց Ռոջանի պատճառով։

Մի քանի օր առաջ աղջիկն իր օգտահաշվում Թրեւիս Սքոթի հետ ձայնագրման ստուդիայից տեսանյութ էր հրապարակել։ Սակայն ավելի ուշ հեռացրել է այն։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE