Հակասեմական արտահայտությունների պատճառով չեղարկվել է Քանյե Ուեսթի վավերագրական ֆիլմը

16:24   25 հոկտեմբերի, 2022

MRC ստուդիայի գործակալը չեղարկել է Քանյե Ուեսթի մասին պատմող վավերագրական ֆիլմի թողարկումը, գրում է Variety ամսագիրը:

Ստուդիայի ղեկավարներն իրենց տարածած հայտարարության մեջ դատապարտվել են Ուեսթին եւ նշել, որ իրենք չեն կարող աջակցել որեւէ բովանդակության, որը կապված է նրա անձի հետ: Պատճառը արտիստի հակասեմական հայտարարություններն են եղել։

«Քանյեն պրոդյուսեր է եւ երաժշտական սինթեզ է: Անցյալ շաբաթ նա միմյանց է խառնել 3000 տարի վաղեմության դասական ճշմարտությունն եւ սուտն այն մասին, որ հրեաները չար են եւ դավադրություն են կազմակերպում՝ աշխարհը հանուն իրենց շահի կառավարելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Creative Artists-ը, որը ներկայացնում է Հոլիվուդի մի քանի ամենամեծ աստղերին, նույնպես մերժել է Ուեսթի մասին ֆիլմ նկարել:



© NEWS.am STYLE